
Մերին սիրված է բոլորիս կողմից, և բոլորս անհամբեր սպասում էինք այս նոր, գեղեցիկ կենտրոնի բացմանը։ LYUME Beauty Salon & Spa-ն գտնվում է Աբովյան 29 հասցեում և ստեղծված է՝ ներկայացնելու ժամանակակից բոլոր բյութի պրոցեդուրաները՝ վարսահարդարումից և դիմահարդարումից մինչև ՍՊԱ ծառայություններ, մաշկի և մարմնի խնամք, մերսումներ և այլ ծառայություններ։

Մոտ 15 տարի Մերին, որպես պրոֆեսիոնալ դիմահարդար, ընդունել է իր հաճախորդներին Երևանի լավագույն բյութի կենտրոններում՝ Make Up Studio, Galathea, Persona, Lila Spa, Brow Up և այլ վայրերում։ Եվ ահա, 15 տարվա փորձից հետո եկել էր սեփական, անձնական գեղեցկության անկյունը ստեղծելու ժամանակը։ Շնորհավորում եմ իմ լավ ընկերոջը՝ նոր տարում նոր գեղեցկության ու խնամքի տուն ստեղծելու առթիվ և վստահ եմ, որ LYUME Beauty Salon & Spa-ն շատ արագ կդառնա բազմաթիվ հայուհիների և տղամարդկանց սիրելի հասցեն։

LYUME Beauty Salon & Spa-ն ստեղծված է՝ մեկ վայրում համախմբելու ժամանակակից բյութի և ՍՊԱ ծառայությունների ամբողջական փաթեթը։ Սրահը սպասարկում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց՝ առաջարկելով․ վարսահարդարում և դիմահարդարում, մանիկյուր և պեդիկյուր, դեմքի և մարմնի խնամքի պրոցեդուրաներ, ռելաքսացիոն, բուժական և սպորտային մերսումներ, քարերով մերսում և այլ ՍՊԱ ծառայություններ:

Մասնագետները տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալներ են, ովքեր ուսուցում են անցել և վերապատրաստվել արտերկրում՝ ապահովելով բարձր որակ և ժամանակակից մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի համար։

Սրահում առկա են առանձնասրահներ՝ անհատական սպասարկման համար, հնարավոր է միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից, իսկ ամբողջ միջավայրը ստեղծված է այնպես, որ դուք զգաք ձեր լիարժեք կոնֆորտը և վայելեք յուրաքանչյուր րոպեն LYUME-ում:

Վստահ եմ, որ LYUME Beauty Salon & Spa-ն շատ արագ կդառնա գեղեցկության և խնամքի սիրահարների նոր սիրելի հասցեն Երևանում։ Աշխատանքային ժամեր. Beauty Salon՝ 10:00 – 20:00, Spa՝ 11:00 – 21:00:
Աբովյան 29 / 041 94 41 94















































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը
Այս փոքրիկ սրահից սկսվեց ամեն ինչ․ Զովքը նշում է իր 27-ամյակը
Տարածաշրջանի ամենամեծ Nike Store-ը բացվեց Հյուսիսային պողոտայում
eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին
Նոր ինքնաթիռ՝ ի պատիվ Տաթև Ասատրյանի, և 3 նոր ուղիղ ուղղություն Երևանից՝ Shirak Avia-ի 4-ամյակի առթիվ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում