
Ti Amo․ ոսկերչական արվեստի նոր չափանիշ
Ti Amo բրենդը հայկական շուկայում ներկայացնում է բարձրորակ, եզակի և ժամանակակից ոսկերչական զարդեր՝ համադրելով ավանդույթն ու նորարարությունը։ Սրահը գտնվում է Երևանի սրտում՝ Մաշտոց 48/75 հասցեում, և արդեն հասցրել է դառնալ շքեղության ու նրբաճաշակության սիրահարների սիրելի վայրերից մեկը։
Մաշտոց 48/75
Հեռախոս – 010-503 000
Viber/WhatsApp – +374 94 303 000

«Ti Amo» անունը՝ իտալերեն «ես քեզ սիրում եմ», ինքնին արդեն արտացոլում է բրենդի էությունը։ Այն ստեղծվել է 2013 թվականին՝ հայկական երրորդ սերնդի ոսկերիչների կողմից։ Բրենդը համադրում է սիրո ու երջանկության գաղափարները՝ մարդկանց հրավիրելով բացահայտելու նոր զգացողություններ և ապրելու կյանքի ամենաազատ ու գեղեցիկ կողմը։ «Blue Side of Life» փիլիսոփայությունը խորհրդանշում է ազատություն, երիտասարդություն, ստեղծագործականություն և ոգեշնչում։ Կապույտ երկինքը այստեղ ոչ միայն գույն է, այլև ապրելու ոճ․ երազանքների հետևելու, երջանկությունը վայելելու և կանացիությունը շեշտելու ուղի։

Բրենդի գաղափարախոսությունը
Ti Amo-ի յուրաքանչյուր զարդ ստեղծվում է ոչ միայն որպես գեղեցկության ու շքեղության արտահայտություն, այլ նաև որպես զգացմունքի ու անհատականության խորհրդանիշ։ Բրենդի փիլիսոփայության հիմքում սերն ու կիրքն են՝ յուրաքանչյուր արտադրանք կրում է ստեղծագործողների հոգին, մանրակրկիտ աշխատանքը և ժամանակակից մոտեցումները։ Ti Amo-ն պարբերաբար ներկայացնում է եզակի հավաքածուներ, որոնք ունեն համարակալված հավաստագրեր։ Բրենդը տարբերվում է ոչ միայն իր հավաքածուներով, այլև իր ներկայացման ձևով։ Սրահն ունի հարմարավետ ու էլեգանտ ինտերիեր, որտեղ յուրաքանչյուր այցելու ստանում է անհատական մոտեցում։ Այստեղ զարդ ընտրելը վերածվում է գեղեցիկ արարողության։

Երջանկություն. Երջանկությունը «Ti Amo»-ի համար ոչ միայն զգացում է, այլև ստեղծագործական հիմք։ Ամեն մի զարդ ոչ միայն զարդարում է կնոջը, այլև փոխանցում է նրան խորքային զգացմունքներ՝ ընդգծելով կանացի ինքնարտահայտումը։ Բրենդի հավաքածուները պատմում են երջանկության պատմություններ՝ ընդգծելով յուրաքանչյուր կնոջ բացառիկությունը։
Պատկերացումներ. Պատկերացումները «Ti Amo»-ի ամենահզոր գործիքն են։ Դիզայներները դուրս են գալիս սովորականի սահմաններից՝ կանանց երազանքներն ու ցանկությունները վերածելով կրելի արվեստի։ Նրանց մոտեցումը համադրում է ձևերի համարձակ խաղեր, գեոմետրիկ տարրերի համադրություններ և սիմվոլիկ լուծումներ։ Արդյունքում ծնվում են զարդեր, որոնք խոսում են զգացմունքներով։

Կիրք. Կիրքը «Ti Amo»-ի սրտում է։ Ամեն հավաքածու նպատակ ունի վառելու կնոջ ներքին կրակը՝ անկախ նրանից, թե նա ավանդական է, զգայուն կամ խարիզմատիկ։ Յուրաքանչյուր զարդ ստեղծվում է նրա կանացիությունը վերագտնելու և նրան դարձնելու իր սեփական գեղեցկության պատմողը։
Անհատականություն և յուրահատկություն. Բրենդի առանձնահատկությունը երջանկության սեփական մեկնաբանությունն է․ խորհրդանշական ձևեր, պատմողական մոտեցում և զգացմունքների արտացոլում։ Ամեն մի զարդ պատմում է կրքի և կանացի հմայքի պատմություն՝ միաժամանակ լինելով արդիական, ներդաշնակ ու հուսավեր։

«Ti Amo»-ի ամենամեծ հպարտությունը վարպետությունն է։ Արտադրության մեջ համադրվում են արվեստը, նորարարությունը և սերնդեսերունդ փոխանցվող փորձը։ Աշխատելով GIA սերտիֆիկացված ադամանդների հետ՝ վարպետները ստեղծում են բարձրակարգ և հավերժական արժեք ունեցող զարդեր։ Յուրաքանչյուր ստեղծագործություն անցնում է որակի բազմաստիճան վերահսկման՝ ապահովելով ամենախիստ պահանջներին համապատասխանություն։

Passion. կրքի խորհրդանշան
Զարդերի աշխարհում, որտեղ կարծես թե ամեն բան արդեն ասված ու արված է, նոր գաղափար գտնելը հեշտ չէ։ Սակայն ti amo-ն կրկին սահմանում է նոր նշաձող։ Բրենդի ստեղծագործական հայացքը պարզ է․ յուրաքանչյուրը պետք է ստեղծի սիրով, նվիրումով ու կրքով՝ passion-ով։ Նոր հավաքածուն պատմում է մարդու վճռականության մասին՝ ձգտելու ավելիին, հաղթահարելու սեփական սահմանները և դա անելու անկոտրում կամքով։ Ամեն զարդ անցնում է երկարատև ու մանրակրկիտ մշակման փուլերով, նախքան կդառնա տիրոջը երջանկություն ու ազատություն հաղորդող խորհրդանիշ։
Նոր էջ՝ հայկական ոճի և սպորտի միաձուլում
«Passion» հավաքածուի շնորհանդեսը թենիսի կորտում ոչ միայն նորաձևության իրադարձություն էր, այլև հարգանքի տուրք ուժի, կրքի ու նվիրումի գաղափարին։ Ti amo-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ զարդը կարող է լինել ավելին, քան գեղեցկության առարկա․ այն կարող է պատմել պատմություններ, ոգեշնչել և միավորել մարդկանց։

Էլինա Ավանեսյան․ թենիսիստուհի, ոգեշնչման աղբյուր
Շնորհանդեսին իր մասնակցությունն ուներ նաև Էլինա Ավանեսյանը՝ հայկական սպորտի ամենահեռանկարային ներկայացուցիչներից մեկը։ «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ նա ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն և 2024 թվականից ներկայացնում է Հայաստանը միջազգային մրցաշարերում։ Էլինան դարձել է առաջին հայ մարզիկը, ով ընդգրկվել է WTA-ի լավագույն 40-յակում՝ գրանցելով պատմական արդյունք։ 2025-ի մարտին նա հասավ իր կարիերայի գագաթնակետին՝ դասակարգման աղյուսակում զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը։ Բացի մարզական նվաճումներից, Էլինան ակտիվ համագործակցում է «Կերոն» հիմնադրամի հետ՝ այցելելով Հայաստան, հանդիպելով երիտասարդ մարզիկների հետ և կիսվելով իր փորձով։

Շնորհանդեսի յուրահատկությունները
Շնորհանդեսին ներկայացված էր նոր հավաքածուի շուրջ 30-40 բացառիկ օրինակ, որոնք տեղում կարելի էր ձեռք բերել 10% զեղչով, իսկ արդեն վաղվանից կարող են ձեռք բերել նաև Ti Amo սրահում։ Ի դեպ, յուրաքանչյուր զարդ լազերով համարակալված էր և ունի հատուկ հավաստագիր՝ ստորագրված Էլինա Ավանեսյանի կողմից։ Այս ձևաչափը ոչ միայն ընդգծեց հավաքածուի սահմանափակ և բացառիկ լինելը, այլև կապ ստեղծեց բրենդի և սպորտի միջև։

«Ti Amo» բրենդը սիրո լեզուն վերածել է արվեստի՝ համադրելով հմտություն, ոգեշնչում, կրքոտություն և կանացիության փառաբանում։ Այն ոչ միայն զարդ է առաջարկում, այլև պատմություն, որը կինը կրում է իր հետ՝ ընդգծելով սեփական գեղեցկությունն ու ուժը։

























































































