l

lifestyle

EXCLUSIVE կադրեր հյուրանոցից, 40 րոպե համերգից ու էլի մանրամասներ Ջեննիֆեր Լոպեսի այցից

Ամեն ինչ արդեն անցյալում է, և հիմա կարելի է սթափ մտքով վերհիշել, քննարկել ու վերջապես հասկանալ, թե ինչու էր Երևանը երկու օր ցնծության մեջ։ Որտե՞ղ էր մնում Ջեննիֆեր Լոպեսը, որքա՞ն արժեր նրա հետ սելֆին և ինչո՞ւ է Լոպեսի շոուն այս տարվա գլխավոր իրադարձություններից մեկը:  Իմ ծավալուն ռեպորտաժը՝ ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Չորրորդ անգամն է, որ մասնակցում եմ Ջեյ Լոյի համերգին։ 2017-ին  EVOCABANK-ն իր 175 քարտատերերի և գործընկերների հրավիրել էր Դուբայ՝ նրա համերգին: 2019-ին եղել եմ նրա շոուին Մոսկվայում, իսկ այս տարվա փետրվարին, եթե հիշում եք, նա հանդես եկավ Դուբայում՝ Աշխարհի երկրորդ ամենաբարձր` AZIZI երկնաքերի բացման հանդիսավոր միջոցառմանը։ Եվ ահա վերջապես, նա Հայաստանում է՝ իր այս տարվա համերգային շրջագայության շրջանակում, երկու ժամ տևողությամբ շոուով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառման համաձայն, ըստ Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ։ 2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար։ Ընդ որում սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են, օրինակ, երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։ 

Մանրամասներին չանդրադառնալու համար առաջարկում եմ դիտել Դավիթ Գրիգորյանի հարցազրույցը «Դոպինգ Սփեյս» ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանի հետ։ Այնտեղ կստանաք բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ ինչպես փոխարինվեց Սնուփ Դոգը, ինչու Ջեյ Լոն և ինչով է կարևոր նման գերաստղի այցը:

Ահա Seven Visions Resort & Places, The Dvin-ի այն համարը, որտեղ և մնում էր Ջեննիֆեր Լոպեսը:

Ի դեպ, հուշեմ, եթե միանաք Seven Visions Resort & Places, The Dvin-ի ինստագրամյան էջին՝ ողջ Օգոստոս ամսվա ընթացքում Ձեզ սպասվում է էքսկլյուզիվ կոնտենտ կապված երգչուհու հետ:

Նախ էքսկլյուզիվորեն ցույց տամ, թե ինչպիսինն էր Լոպեսի սենյակը:

Մենք նույնպես յուրովի էինք պատրաստվում նրա այցին։ Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը ստեղծել էր Ջեյ Լոյի լեգենդար զգեստի, կարելի է ասել, հայկական տարբերակը՝ մեր կոնտենտը ավելի գունեղ դարձնելու համար։ Այս զգեստով նա հայտնվել է ԳՐԵՄՄԻ մրցանակաբաշխությանը 90-ականներին, Փաֆ Դեդդիի հետ, երբ վերջինիս ընկերուհին էր:

Իր հյուրանոցից դուրս Ջեննիֆերը միայն մեկ անգամ է այցելել այլ վայր՝ CASCADE ROYAL ռեստորան։ Հաջորդ օրը ես իմ հետևորդների հետ այցելեցի նույն ռեստորանը, ամրագրեցի նույն սեղանը և պատվիրեցի նույն մենյուն։ Լոպեսին սպասարկող մատուցողը պատմեց, որ երգչուհին հավանել է մեր տոլման, սմբուկը և ռեժանը: Ռուսական մեդիան սխալ թարգմանելով իմ սթորիները տեղեկացրեց, որ այս ընթրիքի արժեքն է 37 000 ԱՄՆ դոլար, ահա հղումը

Մեր աշխատակից Ավետն իր քույրիկի հետ կեսգիշերին կարողացավ սելֆի նկարել Ջեյ Լոյի հետ: Ի տարբերություն նույն Քարդաշյանների, Ջենիֆերը հասարակական վայրերում գրեթե չհայտնվեց և նրա հետ լուսանկարվելն անհնար էր: 

Սելֆիի հնարավոր թեման հայտնվեց համերգից մեկ օր առաջ: Ամբողջ աշխարհում, համերգների ընթացքում կա նման փաթեթ՝ Meet & Greet։ Դա սովորաբար զուգորդված է VIP տոմսերի հետ։ Փաթեթը հնարավորություն է տալիս անձամբ հանդիպել կատարողի հետ (այս դեպքում՝ J.Lo), լուսանկարել, ստանալ ինքնագիր և/կամ պաստառ կամ նվեր, VIP մուտք, առաջին հերթում նստելու հնարավորություն, հատուկ ուղեկցորդ և այլն՝ կախված փաթեթի տեսակներից։ Հավանաբար տեսել եք Բորոդինային՝ նա հենց այսպես է լուսանկարվել Ջեյ Լոյի հետ, կարծեմ Վարշավայի համերգին։ Jennifer Lopez-ի Meet & Greet-ի արժեքները 2025-ի Up All Night Live համերգաշարքում սկսվում են 1 500 դոլարից։ Երևանյան համերգի Meet & Greet-ը նույնպես այդքան էր, ինքս եմ ճշտել։ 

Գնում ենք համերգի, մեզ հրավիրել է EVOCABANK-ը, մեր տեղերը VIP հատվածում են, տեսնենք ինչ է մեզ սպասվում: 

Մինչ այս մեր աշխատակից Ավետը ցերեկը 14,00-ից տասնյակ զբոսաշրջիկների հետ միասին արդեն հերթում էր՝ բեմին մաքսիմալ մոտ կանգնելու համար: 

EVOCABANK-ի քարտատերերը կարողանում էին շրջանցել հերթերը, չնայած, եթե անկեղծ՝ հերթեր չէին գոյանում, ամեն ինչ իդեալական էր կազմակերպված: 

Նույն քարտերով գնումներ կատարելիս ունենում էիր 10% քեշբեք:

Այ այսպիսի սուպեր զոնաներ EVOCABANK-ից, որտեղ հանգստանում էիր, լուսանկարվում, արևայրուքից պաշտպանվելու քսուկներ օգտագործում և ոչ միայն: 

ՎԻՊ հատվածում մեզ սպասվում էին մեր կոկտեյլները և, դե ավելի հարմար նստատեղերը, իմ տարիքում ես արդեն կանգնած չեմ կարողանում համերգներ վայելել: 

Երկու ժամ վայելեցինք շոուն ու վայբը։ Ամենայն հավանականությամբ, այս ամառվա գլխավոր երեկոն դեռ երկար տարիներ կմնա մեր հիշողության մեջ։ Հույս ունեմ, որ սա նոր ճանապարհորդության սկիզբ կդառնա, և մենք՝ մեր սիրելի աստղերին հանդիպելու համար, այլևս չենք վատնի հսկայական գումարներ ու արտասահման մեկնելու փոխարեն, նրանք կգան ու կմնան մեզ մոտ՝ Հայաստանում։ Շնորհակալություն նախաձեռնողներին, այս տոնը մեզ նվիրելու համար:

back-top