l

lifestyle

Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում

Lumiere Optics-ը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում՝ բացելով նոր, առավել պրեմիում կոնցեպտով սրահը Երևանի ամենահեղինակավոր հասցեներից մեկում՝ Հյուսիսային պողոտա 1։

Նոր սրահը Lumiere Optics-ի արդեն 7-րդ մասնաճյուղն է Երևանում և ստեղծվել է նրանց համար, ովքեր գնահատում են բարձր որակը, միջազգային ճանաչում ունեցող բրենդներն ու անհատական սպասարկումը։ Ժամանակակից դիզայնը, հարմարավետ մթնոլորտը և պրոֆեսիոնալ թիմը միավորվել են մեկ նպատակի շուրջ՝ յուրաքանչյուր այցելուի առաջարկել ոչ միայն գնում, այլ ամբողջական պրեմիում փորձառություն։

Հյուսիսային պողոտայի նոր սրահում ներկայացված են հատուկ ընտրված պրեմիում հավաքածուներ և աշխարհի ամենահայտնի ակնոցային բրենդների նոր տեսականին։ Այստեղ կարելի է գտնել Maybach, Chrome Hearts, Chopard և բազմաթիվ այլ միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի մոդելներ, որոնք համադրում են բարձր նորաձևությունը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու բացառիկ որակը։

Lumiere Optics-ում վստահ են, որ ակնոցն այսօր ոչ միայն տեսողության շտկման միջոց է, այլև մարդու անհատական ոճի կարևոր բաղադրիչ։ Հենց այդ պատճառով նոր սրահում յուրաքանչյուր հաճախորդ կստանա անհատական խորհրդատվություն, իր պահանջներին համապատասխան ընտրության հնարավորություն և բարձրակարգ սպասարկում՝ պրոֆեսիոնալ մասնագետների ուղեկցությամբ։

Lumiere Optics-ի բոլոր սրահներում, այդ թվում՝ նորաբաց մասնաճյուղում, այցելուները կարող են ոչ միայն ձեռք բերել արևային և օպտիկական ակնոցներ, այլև անցնել տեսողության ամբողջական ստուգում, ընտրել համապատասխան օպտիկական շրջանակներ և ոսպնյակներ, պատվիրել անհատական ոսպնյակներ, ինչպես նաև ստանալ կոնտակտային ոսպնյակների ընտրության և ճիշտ օգտագործման մասնագիտական խորհրդատվություն։

Հյուսիսային պողոտայի նոր սրահի բացմամբ Lumiere Optics-ը մայրաքաղաքում արդեն ունի 7 սրահ։ Ընկերությունում նշում են, որ շարունակաբար ուսումնասիրում են շուկան և հաճախորդների կարիքները՝ մշտապես դիտարկելով զարգացման նոր հնարավորություններ։ Սակայն նրանց առաջնահերթությունը պարզապես նոր հասցեներ ավելացնելը չէ, այլ յուրաքանչյուր նոր սրահում ապահովել որակի, սպասարկման և հաճախորդի փորձառության ամենաբարձր ստանդարտները։

Lumiere Optics

Հյուսիսային պողոտա 1

(+374) 94-30 51 15

FB / IG
www.lumiere.am

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում

Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում

Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը

Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում

The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում նշեց ԱՄՆ անկախության 250-ամյակը

back-top