
Շնորհավորում եմ բոլորիս, Երևանում տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման արարողությունը: ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով հատկացվել է ավելի քան 275 մլն դրամ, որից 205 մլն դրամը գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլն դրամը` շինարարության համար:

Թատրոնն ապահովված է նոր բեմով, ժամանակակից լուսային ու ձայնային համակարգերով, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություններով, հանդերձարաններով և դիմահարդարման սենյակներով։ Առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։

2026 թվականին լրանում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնադրման 35-ամյակը: Թատրոնը մինչ այս առանձին շենք չի ունեցել և գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում: Թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվել է Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ։

Ներկայացումների ցանկը և ավելի ամբողջական ինֆորմացիա կարող եք ստանալ պաշտոնական ԿԱՅՔՈՒՄ: Թողնում եմ նաև սոցիալակն էջերի հղումները և կոնտակտային տվյալներ:
010-53 94 15 | 094-53 94 15










































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում