Ժամանակակից աշխարհում, որտեղ էկոլոգիական պատասխանատվությունը ու տեխնոլոգիական առաջընթացը գնալով ավելի կարևոր տեղ են զբաղեցնում, հայաստանյան շուկայում առանձնանում է այս նոր ավտոսրահը, որն իր առաքելությամբ ձևավորում է նոր մտածողություն։ Original Motors–ը ստեղծվել է ոչ միայն վաճառելու մեքենաներ, այլ բերելու ապագան մեր ներկա։

Original Motors ավտոսրահը հիմնադրվել է 2024թ․-ին, և արդեն իսկ հասցրել է վստահություն ներշնչել հաճախորդների շրջանում։ Ընկերության տեսլականը պարզ է՝ դառնալ փոխադրման ոլորտում էկոլոգիապես մաքուր ու տեխնոլոգիապես առաջադեմ լուծումների առաջամարտիկ։ Սրահն առաջարկում է էլեկտրական ավտոմեքենաներ, որոնք ոչ միայն նորաձև են, այլև խնայող, հարմարավետ և պատասխանատու ընտրություն բնության նկատմամբ։

Ներկայացված բրենդներից են՝ BYD, LiXiang, Mazda, Dongfeng, Farizon, Geely, KIA, ICAR, TOYOTA, HONGQI: Մոդելների ցանկը միշտ թարմացվում է՝ հաշվի առնելով ինչպես միջազգային թրենդները, այնպես էլ հաճախորդների պահանջները։ Original Motors-ում ներկայացված մեքենաները ընտրվում են ամենաբարձր չափանիշներով։ Սրահը համագործակցում է միայն վստահելի բրենդների հետ՝ ուշադրություն դարձնելով ծրագրային ապահովմանը, երաշխիքային սպասարկմանը և տեխնիկական հուսալիությանը։

Մեքենաների մեծ մասը տրամադրվում է մինչև 3 տարվա կամ 100,000 կմ երաշխիքով՝ կախված մոդելից։ Եթե ցանկանում եք պատվիրել հատուկ մոդել՝ Original Motors-ը առաջարկում է նախնական պատվերի համակարգ, որտեղ ներմուծման միջին ժամկետը կազմում է 30-60 աշխատանքային օր։ Սրահի անձնակազմը կառավարում է ամբողջ գործընթացը՝ պատվերից մինչև հանձնում, երաշխավորելով հստակություն և վստահություն։

Original Motors-ը կարևորում է յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը։ Սրահից գնված ցանկացած մեքենայի հետ տրամադրվում է տվյալ մոդելին համապատասխան օրիգինալ լիցքավորման սարք, որը լիովին համատեղելի է մեքենայի համակարգերի հետ։ Այն ապահովում է անվտանգ, կայուն և արդյունավետ լիցքավորում՝ առանց որևէ տեխնիկական խափանման։

Հավելեմ, որ ընկերությունը չի սահմանափակվում միայն ավտոմեքենայի վաճառքով․ այստեղ առաջարկվում է լիարժեք և համակարգված փորձառություն։ Յուրաքանչյուր գնորդ ստանում է ոչ միայն հուսալի և նորարարական տեխնիկա, այլ նաև վստահություն, ճկուն ֆինանսավորման լուծումներ (ներառյալ լիզինգ և վարկավորում՝ ցածր տոկոսադրույքներով), ինչպես նաև անհատական մոտեցում՝ հաշվի առնելով հաճախորդի կարիքները։

Բացման շնորհանդեսին ներկա էր նաև Աբովյան քաղաքի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը:

Մեր Հայկը որոշել էր անցներ էլեկրական մեքենայի ու վաճառում էր իր Մազդա մեքենան: Երբ նկարում էինք բացումը, հենց միջոցառման ընթացքում որոշեցինք գնել այս BYD-ն, շատ հարմար առաջարկ էր, արժեքը 32 000 ԱՄՆ դոլար էր: Սա դեռ թեստինգ ենք անում, մեր պատվերը կլինի 15 օրից, բայց նախնական վճարումն ու ամրագրումն արեցինք: Ոնց ասում են՝ Եկանք, Նկարեցինք, Գնեցինք: Միջոցառման ընթացքում հյուրերին սպասվում էր հյուրասիրություն, ԿԵՆԱՑ գինիների թեսթինգ, լավ երաժշտություն և խաղարկություն: Հյուրերից երեքը շահեցին 400 000 դրամական նվեր-քարտեր, իսկ բոլոր հյուրերը ստացան սիմվոլիկ հուշ-նվերներ:

Original Motors
Աբովյան, Երևանյան փողոց 1/100
Երկուշաբթիից շաբաթ՝ 09։00–19։00
կիրակի ՝ 11։00-19։00
095-666 266
























































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն