Թրավել Շոփ՝ Հայաստանյան տուրիզմի նոր կոնցեպտ:
Շելբիի Կոմիտասի մասնաճյուղը ոչ միայն ընդլայնում է սպասարկման գոտին, այլև ներկայացնում է նորություն՝ Shelby Travel Shop։ Սա Հայաստանում եզակի կոնցեպտ է, որը միավորում է տուրիզմն ու գնումները մեկ վայրում։ Այստեղ հաճախորդները կարող են ձեռք բերել ճանապարհորդության համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ ճամպրուկներ, լողափնյա պարագաներ, երեխաների խաղալիքներ, ակնոցներ և այլ հարմարավետություններ։ Ինչպես հաճախ ասում են մեր հաճախորդները՝ «հանգիստը սկսվում է հենց գրասենյակից»։ Այս նորամուծությունն առաջացել է մի պարզ պատճառից՝ ժամանակի սղություն։ Շատ հաճախ Շելբիի հաճախորդները հասցնում են ձեռք բերել տոմսը, բայց մոռանում են ճանապարհորդությանն անհրաժեշտ իրերը։ Այսուհետ՝ ամեն ինչ մեկ տեղում։
Որակ և վստահություն
Շելբիի հաջողության գաղտնիքը մեկ բառով՝ վստահություն։ Հենց այդ վստահության շնորհիվ է, որ Շելբին այսօր ունի 7 մասնաճյուղ: Մեր ծառայությունները մատուցում են միայն վերապատրաստված մասնագետներ, իսկ բոլոր մասնաճյուղերում գործում է վերահսկվող սպասարկման համակարգ։ Բացի այդ, Շելբին ունի 24/7 հասանելի զանգերի կենտրոն, որը ցանկացած պահի պատրաստ է պատասխանել ձեր հարցերին։
Նոր առաջարկներ և նվեր քարտեր՝ ամեն առիթի համար
Շելբին շարունակում է զարմացնել նաև իր տուր փաթեթներով։ Բացի ավանդական սիրված ուղղություններից՝ Եգիպտոս, ԱՄԷ, Մալդիվներ, այս տարի շեշտը դրված է նաև նոր՝ թրենդային ուղղությունների վրա՝ Կիպրոս, Թունիս, Մոնտենեգրո։ Հատուկ նորույթ՝ նվեր քարտեր, որոնք կարելի է լիցքավորել ցանկացած գումարով և օգտագործել ընկերության ցանկացած ծառայության համար։ Գերազանց լուծում ցանկացած առիթի համար՝ ծննդյան օր, ամուսնության տարեդարձ կամ պարզապես անակնկալ։
Շելբի Թրավել՝ Հանգիստը Սկսվում Է Այստեղից
Շելբի Թրավելը կանգ չի առնում։ Ընկերության ղեկավարությունը նշում է, որ առաջիկայում նախատեսվում են նոր մասնաճյուղերի բացումներ՝ արդեն Հայաստանի տարբեր մարզերում՝ հասանելի դարձնելով որակյալ տուրիստական սպասարկումը երկրի ավելի լայն հատվածի համար։ Շելբին ոչ միայն առաջարկում է հանգիստ, այլ կազմակերպում է ճանապարհորդական փորձառություն, որը հիշվելու է։
Միջացառմանը հրավիրված էին սիրված արտիստներ, բլոգերներ, գործընկերներ և մշտական հաճախորդներ: Ինչպես միշտ հյուրերին բացի համեղ հյուրասիորթյունը և լավ երաժշտությունը, սպասվում էր բացմաթիվ խաղարկություններ՝ որոնց ընթացքում խաղարկվեցին ուղետոմեր դեպի Հունաստան, Եգիպտոս, նաև հյուրանոցային վաուչերներ և այլ արժեքավոր մրցանակներ: Շելբի Թրավել – Հանգստացիր, ինչպես երազել ես։
Հասցե՝ Կոմիտասի պողոտա 8, Մերգելյանի այգու սկզբնամաս
Աշխատանքային ժամեր՝ ամեն օր, 10:00-22:00
011 50 84 84