Ռիբոկ սպորտային ակումբը (Reebok Sports Club) վաղուց արդեն դարձել է առողջ ապրելակերպի և ֆիթնեսի սիրահարների սիրելի վայրերից մեկը Հայաստանում։ Այստեղ առաջարկվում է ոչ միայն ժամանակակից մարզասրահ, այլև մոտիվացնող միջավայր և պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր օգնում են հասնել անձնական նպատակներին։ Ռիբոկ սպորտային ակումբը միայն մարզվելու վայր չէ․ այն համայնք է, որտեղ կարևորում են յուրաքանչյուր անդամի մարզական առաջընթացը։
Հետաքրքիր էր Technogym Checkup-ի փորձարկումը, որը նորարարական մոտեցում է առողջության և ֆիզիկական պատրաստվածության գնահատման ոլորտում։ Սարքը ներկայացված է միայն Ռիբոկ սպորտային ակումբում: Շուրջ 1300 քմ ընդարձակ տարածք՝ լիովին հագեցած թե՛ կարդիո, թե՛ ուժային մարզասարքերով։ Այստեղ ամեն ինչ մտածված է՝ թե՛ պրոֆեսիոնալ մարզիկների, թե՛ սպորտից նոր սեր ստացողների համար։ Լինելով լյուքս դասի սպորտային ակումբ՝ Ռիբոկը դրանով հանդերձ հասանելի է բոլորին։
Նշեմ նաև, որ այժմ արդեն կարող եք ամրագրել փաթեթներ առցանց՝ ԱՀԱ ԱՅՍ ՀՂՄԱՄԲ: Ռիբոկ սպորտային ակումբի փաթեթները ներառում են մարզասրահի, ջրային գոտու, յոգայի, մարտարվեստների, TRX-ի և շատ այլ ծառայություններ։ Յուրաքանչյուր փաթեթ մշակված է բավարարելու մարդկանց տարբեր կարիքներ, որպեսզի մեր ակումբի անդամները վայելեն առավելագույն հարմարավետությունն ու արդյունքները։
Միջոցառումը սկսվեց պրոֆեսիոնալ ներկայացումով՝ Technogym ընկերության ներկայացուցիչ Վասիլիյ Գոռելիկի կողմից։ Նա մանրամասն ներկայացրեց նոր սարքերի հնարավորությունները, ինչպես դրանք կարող են անհատականացնել մարզումային փորձը՝ օգտագործելով ինտելեկտուալ հարթակներ և սենսորային տեխնոլոգիաներ։
Հյուրասիրությունը՝ թարմ մրգերով, սմուզիներով ու սպիտակուցային կոկտեյլներով, ապահովում էր, որ բոլորը վայելեն ոչ միայն մարզումը, այլև հանգիստը։ Ամբողջ փորձառությունն ինձ տպավորեց՝ ոչ միայն նոր տեխնոլոգիաների, այլև ակումբի կողմից դրված ուշադրության շնորհիվ։ Ռիբոկը կրկին ապացուցեց, որ նա ոչ միայն հետևում է ժամանակին, այլև դրանից առաջ է ընթանում։ Եթե ուզում եք նոր շունչ հաղորդել Ձեր մարզումներին, վստահաբար խորհուրդ եմ տալիս այցելել և սեփական փորձով զգալ այս փոփոխությունը։
Երբ ասում են, որ Reebok-ը երկրորդ տուն է դարձել շատերի համար, ամենևին չեն չափազանցնում։ Այստեղ կարելի է անցկացնել ողջ օրը՝ առանց մի վայրկյան ձանձրանալու։ Հագեցած, ժամանակակից մարզասրահներ ու ֆունկցիոնալ տաղավարներ, տարբեր ոճի խմբային մարզումներ, սքվոշի կորտեր, օլիմպիական լողավազան, առողջարարական գոտի, ջրային խմբային մարզումներ ու իհարկե՝ բալանսի համար InFusion Bar & Restaurant-ը՝ համեղ ու բազմազան մենյուով։ Իսկ եթե ուզում եք իսկական հանգիստ ու վերականգնում, ուրեմն ձեզ սպասում է բարձրակարգ Seven Stars Spa կենտրոնը, որտեղ կարելի է պարզապես մոռանալ քաղաքի աղմուկը։ Բացի այդ, եթե սիրտդ ծով ու ալիք է ուզում՝ շրջանում միակ սերֆինգի հարթակն էլ հենց այստեղ է։ Հա, Reebok-ում իսկապես ամեն ինչ կա։ Սա պարզապես մարզասրահ չէ։ Սա մի միջավայր է, որտեղ մարզվելը դառնում է կյանքի հաճելի ու սպասված մաս։
5 Պիրումյանների փողոց
Աշխատանքային ժամեր` Երկուշաբթիից կիրակի՝ 06:00 – 00:00
Հեռախոս: +374 10 36 36 36
Վեբկայք: reeboksportsclub.com
Ինստագրամ: @reeboksportsclubarmenia
Ֆեյսբուք: Reebok Sports Club Armenia